Փաշինյանը չի ներում՝ ի պաշտպանություն Քոչարյանի կաթողիկոսի արած հայտարարությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր է թիմակիցներին հանձնարարել է ավելի ակտիվ զբաղվել Կաթողիկոսի տեղապահի հարցերով:
Նույն աղբյուրների վկայությամբ՝ վարչապետը թիմակիցներին ասել է, որ առաջիկայում պետք է մշակվի եկեղեցու նոր կանոնագիրք, եւ տեղապահի հարցը վերջնական լուծում ստանա։
Փաշինյանը շեշտել է, որ եկեղեցում, հոգեւորականության շրջանում անհրաժեշտ են իրական բարենորոգումներ, որպեսզի ապագայում չպարզվի, թե դեռ կան թեւեր, որոնք աջակցում են նախկին նախագահներին։
Նշենք, որ ըստ կառավարության մեր աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը հատկապես չի ներում Կաթողիկոսի հայտարարությունն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, երբ իշխանությունները նրան կալանավորեցին՝ մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման գործի շրջանակում:
Փաշինյանը չի ներելու նաեւ, որ Կաթողիկոսը թույլ է տվել՝ Բագրատ սրբազանը քաղաքական ուժեր ձեւավորի ու առաջնորդի: Առաջիկայում ավելի ուժեղ ռեպրեսիաներ են լինելու եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ:
Մենք տեղեկացանք նաեւ, որ Մայր Աթոռում էլ որոշել են, որ հոգեւորականներն ու եպիսկոպոսները մի տեւական ժամանակ որեւէ հայտարարությամբ հանդես չեն գա, մինչեւ կհասկանան իրենց անելիքները»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից