Արթուր Բազեյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը
Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: 60 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Բազեյանը մենամարտեց լատվիացի Մատվեյ Պրոկուդինսի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 5:0 հաշվով: Եվրոպայի փոխչեմպիոնը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Բազեյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով առավելության էր հասել Մալիի ներկայացուցիչ Կարիմ Աբդուլ Բաթլիին։ 1/8 եզրափակիչում Բազեյանը 5:0 հաշվով պարտության էր մատնել Գանան ներկայացնող Եբենզեր Անկրային:
Բարեղամ Հարությունյանի (48 կգ) 2:5 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովին:
Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած հավաքականից կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաեւ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը(+92 կգ)։ Հաղթանակների դեպքում հայ բռնցքամարտիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից