Սպասում ենք Կաթողիկոսի դիրքորոշմանը, որից հետո Վրթանես Սրբազանի մասին մեր կարծիքը կասենք. Բաղունց
Իհարկե, յուրաքանչյուր յուրաքանչյուր արցախցի, այդ թվում և ես, ունենք մեր կարծիքը ստեղծված իրավիճակի մասին, այնուամենայնիվ կցանկանայի պաշտոնապես հայտարարություն չանել, քանզի դա իմ կարծիքով, առաջին հերթին Հայ առաքելական եկեղեցու ներքին գործն է և մենք սպասում ենք կաթողիկոսի պաշտոնական դիրքորոշմանը։
Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10–ին, Արցախի ներկայացուցչությունում կազմակերպված լսումների ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի թեմի առաջնորդը միացել է կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներին և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում արցախցիների վերադարձը Արցախ, Բաղունցն ասաց. «Բազմաթիվ կոնֆլիկտային հարցերի վերաբերյալ չկա ընդգծված կողմորոշում և տվյալ հարցում մենք կարող ենք ընդամենը նշել, որ բոլոր միջազգային նորմերի համաձայն Արցախի հայությունը ունի հավաքական վերադարձի իրավունք։ Ինչ մեխանիզմներով դա կիրականացվի, ինչքան ժամկետներում դա կիրականացվի, այլ հարց է։ Ես ուղղակի ուզում եմ նշել վերջերս հնչող տարբեր հայտարարություններին, որ դա վտանգում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Մենք շատ իրատեսական ենք մոտենում այդ հարցի լուծմանը և նրա փուլային տարբերակներին ու միշտ էլ հաշվի ենք առնում Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրները»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ