ԱԺ նախագահը Ադրբեջանում հայ գերիների և պահվող անձանց վերադարձի հարցում դրական միտում է տեսնում
Ադրբեջանի, միջազգային ներկայացուցիչների, դեսպանների, պատվիրակությունների հետ չկա այնպիսի հանդիպում, որի ժամանակ չքննարկվեն Ադրբեջանում հայ գերիների և պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորածների վերաբերյալ կետեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Միշտ իմացեք, որ այդ երկու կետերը լինելու են այնքան ժամանակ, մինչև հարցը չլուծվի, իսկ դրական լուծման միտում ես տեսնում եմ»,-նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ նման հույս են ներշնչում նաև քննարկումները։
Բացի այդ, ըստ ԱԺ նախագահի, միջազգային կառույցների և ներկայացուցիչների հետ այդ թեմայով խոսակցությունների արձագանքից նկատելի է, որ գերիների և անհայտ կորած անձանց հետ կապված պահանջը լեգիտիմ է ՀՀ-ի կողմից։
«Բացառում եմ, որ որևիցե լեգիտիմ խոսակցություն չունենա դրական արձագանք։ Ուղղակի պետք է մի քիչ էլ համբերությամբ լցվենք. ինչպես մեր մյուս եղբայրներն ու ընկերները վերադարձան, վստահ եմ, որ մի օր բոլոր այն մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվում, վերադառնալու են Հայաստանի Հանրապետություն»,-համոզմունք հայտնեց Սիմոնյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից