«Համբուրիր ինձ. Ամուր գրկիր». Շերոն Օսբորնը բացահայտել է Օզիի վերջին խոսքերը
Շերոն Օսբորնը առաջին անգամ ներկայացրել է իր ամուսնու՝ լեգենդար Black Sabbath խմբի առաջատար Օզի Օսբորնի մահվան սրտաճմլիկ մանրամասները: Uncensored շոուի համար Պիրս Մորգանի հետ անկեղծ հարցազրույցում 73-ամյա այրին բացահայտել է, որ մահից առաջ Օզին իրեն ասել է. «Համբուրիր ինձ. Ամուր գրկիր»:
Օզզին մահացել է հուլիսի 22-ին Բաքինգհեմշիրի իր տանը՝ սրտի անբավարարությունից, Բիրմինգհեմի «Վիլլա Պարկ» մարզադաշտում իր հրաժեշտի համերգից ընդամենը երկու շաբաթ անց։
Շարոնը հիշում է, որ այդ ճակատագրական օրը նա արթնացել է առավոտյան ժամը չորսի սահմաններում, և 20 րոպեի ընթացքում նա այլևս չկար։ Չնայած իր վատթարացող առողջությանը և նախկինում թոքաբորբի և սեպսիսի նոպաներին, երաժիշտը որոշել է գնալ իր տնային մարզասրահ, որտեղ սովորաբար մարզվում էր մինչև մեկուկես ժամ։
Մարզասրահ իջնելուց առաջ Օզզին գիշերը մի քանի անգամ արթնացել էր, և մոտավորապես ժամը 4:30-ին նա արթնացրել էր Շարոնին։ «Նա ասաց. «Համբուրիր ինձ. Ամուր գրկիր ինձ», - հիշում է նա։
Հարցազրույցում Շերոնը նաև խոստովանել է, որ Օզին գիտեր, որ իր վախճանը մոտ է։ Բժիշկները զգուշացրել էին, որ եթե նա վերջին անգամ ելույթ ունենա բեմում, կարող է չապրի։ Սակայն արտիստը պնդեց, և համերգը միևնույն է կայացավ։
Ապագայի մասին խոսելով՝ Շերոնը արցունքն աչքերին ընդգծել է, որ այլևս երբեք չի ամուսնանա. «Ահա և վերջ։ Այլևս ոչ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից