Մայրը կազմակերպել է 22–ամյա դստեր առևանգումը, որպեսզի նա անծանոթներին այլևս չվստահի
ԱՄՆ Կանզաս նահանգի բնակչուհին դատարանում է հայտնվել իր 22-ամյա հաշմանդամ դստերը դաս տալու փորձի համար, հայտնում է New York Post-ը։ Հրապարակման համաձայն՝ աղջիկը սիրում է երգիչ Լյուկ Բրայանին։ Նա նաև զարգացման հետ կապված խանգարումներ և էպիլեպսիա ունի։ Հոր խոսքով՝ «նա մոտ 11 տարեկան երեխայի ինտելեկտ ունի»։
Մի օր անհայտ անձինք ներկայացել են արտիստի անունով և սկսել են նամակներով շփվել աղջկա հետ։ Ծնողները խլել են նրա հեռախոսը, սակայն նա այնուամենայնիվ գտել է իր «կուռքի» հետ կապ հաստատելու այլ եղանակներ։
Ավելի ուշ ծնողները կասկածել են, որ «արտիստը» փորձում է առևանգել նրան։ Որպեսզի նա չվստահի անծանոթներին, մայրը առանց հոր իմացության ծրագրել է դստեր առևանգումը։
Նրա ծանոթ կանայք՝ կրելով դիմակներ, ներխուժել են տուն, առևանգել հաշմանդամ աղջկան և տարել դաշտ, կապել ծառին ու գումար պահանջել։ Հարձակման ժամանակ աղջիկը փորձել է փախչել, բայց նրան բռնել են։ Հաղորդվում է, որ մայրն ամբողջ ընթացքում հետևել է, քանի որ պետք է ինչ–որ պահի վազեր և փրկեր նրան։
Ավելի ուշ նրա դուստրը փախել է և զանգահարել է շտապօգնության ծառայություն: Մորը մեղադրանք է առաջադրվել առևանգման համար: Հաղորվում է, որ նրա հանցակիցները նույնպես ձերբակալվել են:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում