Գլխավոր դատախազը բողոք է ներկայացրել Հրանտ Բագրատյանի գործով. «Առավոտ»
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործը Վճռաբեկ դատարանում է: ՀՀ գլխավոր դատախազը բողոք է ներկայացրել գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ: Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։
«Գործով զեկուցվող դատավոր է նշանակվել Լիլիթ Թադեւոսյանը: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրանք էր առաջադրվել 2023 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքում բռնության կոչեր անելու համար: Մեղադրանքի հիմքում դրվել է նրա ելույթը, որտեղ մասնավորապես ասել էր. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրե՛ք էդ մարդուն, վերջացրե՛ք արա։ Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով»։ Նախկին վարչապետը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։ Թե առաջին, եւ թե վերաքննիչ ատյանները արդարացրել են նախկին վարչապետին՝ նրա արարքում հանցակազմ չլինելու հիմքով»,- գրել է լրատվամիջոցը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից