Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ-ական պատգամավոր Սարուխանյանի ազգականի որդու աչքերին․ Armlur
ArmLur.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի քննչական վարչությունում քննություն է իրականացվում մի քանի դպրոցահասակների մասնակցությամբ միջադեպի մասով , որի ընթացքում արցունքաբեր գազ են փչել 16-ամյա մի պատանու աչքերին (նրա անունը չենք գրում՝ չվնասելու երեխայի լավագույն շահը)։
Կայքի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ Գյումրու Գարեգին Նժդեհ պողոտայում։ Այստեղ վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել դպրոցահասակ մի քանի պատանիների միջև, որի ժամանակ «եղեջերաթաղանթի քիմիական այրվածք» ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք են տեղափոխել 16-ամյա երիտասարդին։
Այս դեպքի մասին գրել էր նաև Aravot.am-ը , որ «…Գարեգին Նժդեհ պողոտայում 16-ամյա երիտասարդին են մոտեցել երեք դպրոցահասակներ (ի դեպ, նրանք բոլորը նույնը դպրոցից են՝ մեկը սովորում է 8-րդ, մյուս երկուսը՝ 7-րդ դասարանում)՝ վիճաբանելով ու ծեծի ենթարկելով նրան։ Ըստ գործի նյութերի, նրանք չեն բավարարվել ծեծով, այլ միջադեպին մասնակից աղջկա մոտից՝ նրա առաջարկով (ի դեպ, ըստ նախաքննության, վիճաբանությունը ծագել է նրա պատճառով), վերցրել են արցունքաբեր գազը ու ցփնել տղայի դեմքին։ Տուժող տղայի մայրը ևս հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»։
Ամեն դեպքում, ArmLur.am-ի աղբյուրները վստահեցրեցին, որ տուժած երեխան իշխանական պատգամավորի բարեկամն է, սակայն չենք հրապարակում ոչ նրա ծնողի, ոչ էլ՝ տուժողի անունները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից