Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամաս 7/19 հասցեի Հայաստանում Բելառուսի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և կնոջը՝ Շուշան Ալեքսանյանին։ Կոնջորյանը այս առանձնատունը ձեռք է բերել 2024 թվականի հուլիսին։
2025 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում Կոնջորյանը և կինը նշել են, որ բնակելի տունը ձեռք են բերել 54 մլն դրամով։ Բնակելի տունը ձեռք է բերվել հիպոթեկային վարկով, որը տրամադրել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։
«Հայէկոնոմբանկից» Կոնջորյանը և կինը ստացել են 48 մլն 238 հազար դրամ վարկ։ Հավանաբար մնացած 5.7 մլն դրամը տրվել է որպես կանխավճար։
Բնակելի տունը երկհարկանի է, ունի նաև ավտոկայանատեղի։
Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ից։ Այս ընկերությունը պատկանում է Բաբկեն Հովակիմյանին։ Հովակիմյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Միլոն ռեալթի» ՍՊԸ-ի տնօրենը Ավետ Կոնջորյանն է՝ Հայկ Կոնջորյանի եղբայրը։ Դատելով համացանցում առկա լուսանկարներից՝ Բաբկեն Հովակիմյանը և Հայկ Կոնջորյանը ունեն ընկերական հարբերություններ։
Պարզելու համար, թե ինչ արժե բնակելի տունը, զանգահարեցինք «Միլոն մայնինգ» ՍՊԸ։ Ընկերության աշխատակիցը մեզ հայտնեց, որ բնակելի տան 1 քմ-ն արժե 420 հազար դրամ։ Բնակելի տան ներքին մակերեսը 240 քմ է, սակայն գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել միայն բնակելի մակերեսի՝ 180 քմ-ի արժեքը։ Կատարելով պարզ մաթեմատիկական գործողություն՝ կստանանք, որ Կոնջորյանի առանձնատան նման առանձնատուն ձեռք բերելու համար անհրաժեշտ է 75 մլն 600 հազար դրամ՝ 21 մլն 600 հազար դրամով ավելին, քան նշված է Կոնջորյանի հայտարարագրում։
Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել ընկերության կողմից հայտարարվածից էականորեն էժան գնով։ Այս հարցը ուղղել ենք Կոնջորյանին։
Կոնջորյանն այս հարցին չի պատասխանել, միայն նշել է, որ համաձայն «Հանրային ծառայութան մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի՝ համարվում է հայտարարատու և ներկայացրել է գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր։
Ի դեպ, 54 մլն դրամը պատահական թիվ չէ։ Համաձայն Հարկային օրենսգրքի՝ վճարված եկամտային հարկը հնարավոր է հետ ստանալ, եթե անշարժ գույք ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է