Սիլվա Համբարձումյանը ահազանգել է, որ Սյունիքում իր հանքի տարածքում գողություն է կատարվել
Դեկտեմբերի 5-ին գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մեղրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մեղրիի «Տերտերասար» հանք մարդիկ են մտել և հանքաքար են գողանում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում պարզվել է, որ հանքը պատկանում է «ԷՍ ԲԻ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին, իսկ դեպքի վայրում հայտնաբերել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա, որը հաշվառված է Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ս․-ի անվամբ, ավտոմեքենայում եղել է 1 հատ գեներատոր և թվով 13 պարկեր՝ հավանաբար լցված հանքանյութով:
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մեղրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Կայքի տեղեկություներով ոստիկանություն ահազանգողը եղել է Երևանի բնակիչ 66-ամյա Սիլվա Համբարձումյանը, նա իրավապահներին հայտնել է որ ինքը «ԷՍ ԲԻ ԳՈԼԴ» ՍՊ ընկերության տնօրենն է և սեփականատերը, նա կատարվածի մասին ներկայացրել է գրավոր հաղորդում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից