Սուր վիրուսային հիվանդություններ երեխաների մոտ․ ինչ պետք է իմանան ծնողները սեզոնի ընթացքում
Ձմեռային սեզոնի մեկնարկով երեխաների մոտ նկատվում է սուր վիրուսային հիվանդությունների աճ։ Վիրուսները հեշտ են տարածվում փակ տարածքներում՝ մանկապարտեզում, դպրոցում, խմբակներում, ուստի կարևոր է ճանաչել հիմնական նշանները, ճիշտ խնամել երեխային և հասկանալ՝ երբ է պետք դիմել բժշկին։
Ամենահաճախ հանդիպող վիրուսներն առանձնացրել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Լիանա Նազարյանը:
Ադենովիրուս - ջերմություն, աչքերի կարմրություն, մեծացած ավշահանգույցներ
Ինչպես են ի հայտ գալիս վիրուսային վարակները
Շատ վիրուսային հիվանդություններ սկսվում են նմանատիպ նշաններով․ բարձր ջերմություն, քթախցանում, քթահոսություն, հազ, ախորժակի նվազում, կնկոտություն, գրգռվածություն:
Մանկաբույժն ընդգծում է, որ ջերմությունը օրգանիզմի բնական պաշտպանական արձագանքն է։
Ինչ կարող են անել ծնողները տանը
հեղուկների առատ օգտագործում՝ ջուր, կոմպոտ, թեյ, սենյակի հաճախակի օդափոխություն և խոնավացում
աղային լուծույթներով քթի լվացում, ջերմիջեցնողներ (պարացետամոլ, իբուպրոֆեն)-միայն անհարմարության կամ բարձր ջերմության դեպքում, հանգիստ ռեժիմ, ծանր սնունդ հարկադրաբար չտալ:
Հակաբիոտիկները օգուտ չեն տալիս վիրուսների դեմ և նշանակվում են միայն բակտերիալ բարդությունների դեպքում։
Երբ է անհրաժեշտ դիմել բժշկին
ջերմություն՝ 39°С-ից բարձր, որը դժվար է իջնում, արտահայտված շնչահեղձություն, աղմկոտ շնչառություն, «հաչող» հազ, արտահայտված թուլություն, հեղուկներից հրաժարում, ցան, ուժեղացող ցավ ականջում կամ կրծքավանդակին, եթե երեխան փոքր է 3 ամսականից և ունի որևէ ախտանշան:
Կարելի՞ է կանխել վիրուսային հիվանդությունները
Լիովին խուսափել վիրուսներից դժվար է, սակայն հնարավոր է նվազեցնել ռիսկը․ ձեռքերի հաճախակի լվացում, մարդաշատ, փակ տարածքներից խուսափում, լիարժեք քուն, սեզոնային գրիպի պատվաստանյութ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է