Փիմբլեթը Ծառուկյանին «հիմար» է անվանել
UFC-ի թեթև քաշային կարգի 8-րդ համար Փեդի Փիմբլեթը դիմել է հայ մարտիկ Արման Ծառուկյանին։ Այս մասին հաղորդում է CoinPoker-ը:
«Հիմա Արմանը տրտնջում է. «Ինչո՞ւ ես չստացա տիտղոսի համար պայքարելու հնարավորություն»։ Որովհետև քեզ չի կարելի վստահել, ընկեր։ Դու անվստահելի ես։ Կարծում ես՝ կարող ես ստանալ այն, ինչ ուզում ես, քանի որ քո ընտանիքը գումար ունի։ Բայց դու չես կարող։ Այնպես որ, պետք է լռես և իմանաս քո տեղը։
Ոչ ոք չի ուզում դիտել նրա մենամարտերը։ Նա լրիվ հիմար է։ Նրա մենամարտերը ձանձրալի են։ Չառլզ Օլիվեյրան երբեք ձանձրալի մենամարտեր չի ունենում, բայց Արմանը նրա դեմ մենամարտը ևս անհետաքրքիր էր դարձրել»,- ասել է բրիտանացին:
Փիմբլեթը հունվարի 24-ին թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար կհանդիպի ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ: Այս մենամարտի հաղթողը հետագայում տիտղոսը կվիճարկի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիայի հետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից