Կառավարությունը մտադիր է առաջիկայում ՀՀ գործատուներին բաժանել երկու խմբի` բարեխիղճ և ոչ բարեխիղճ։ Առաջին ցուցակում կլինեն աշխատողների հետ օրինական աշխատանքային հարաբերություններ ունեցողները, երկրորդում` թաքնված աշխատողներ ունեցողները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է նախաձեռնության հեղինակը, իսկ գործատուների տարանջատումը բարեխիղճների և անբարեխիղճների պետությանը թույլ կտա տարանջատում դնել նաև աջակցության ծրագրերում։ Սա էլ իր հերթին կխրախուսի գործարարին` հայտնվելու բարեխիղճների ցուցակում։ Եվ թեպետ նախաձեռնությունն առաջին հայացքից բավական տրամաբանական է թվում, այս հարցում էլ լուրջ ռիսկեր կան։
Ըստ վերլուծաբանների, գործող իշխանություններն այս դեպքում էլ շարժվելու են քաղաքական նպատակահարմարությամբ՝ յուրայիններին պատկանող ընկերությունները բարեխիղճ, իսկ ընդդիմախոսների ձեռնարկություններն անբարեխիղճ դասակարգելով։
Ըստ էության, սա ևս օգտագործելու են որպես մահակ՝ գործարարներին ճնշելու, նրանց հնարավոր քաղաքական ակտիվությունը կասեցնելու համար։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, խիստ են լինելու նաև ընդդիմադիր ԶԼՄ-ներին ֆինանսավորող կամ գովազդ պատվիրող ընկերությունների հանդեպ՝ նրանց «անբարեխիղճների» խմբում ներառելով, հարկային մարմիններին ուղղորդելով դրանց դեմ։ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից