Վրաստանը մաքսատուրք չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների առաջին տարանցիկ փոխադրման համար
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը արձագանքում է ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությանն այն մասին, որ «մաքսային արգելքները խոչընդոտում են Ադրբեջանից Հայաստան երկաթուղով վառելիքի մատակարարմանը», հաղորդում է վրացական «Առաջին ալիքը»։
«Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք է ստացել։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ Վրացական երկաթուղուն անհապաղ հանձնարարվել է տվյալ բեռը միանվագ և ամբողջությամբ անվճար տեղափոխել երկաթուղով։ Այս որոշման մասին տեղեկացվել են պաշտոնական կողմերը։
Վրաստանը եղել և մնում է ռազմավարական և հուսալի գործընկեր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ Մենք միշտ եղել և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կողմնակիցներ», - նշել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից