Ամերիկյան գործընկերների հետ քննարկվել են ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրերի ընթացքը
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՆ Պետքարտուղարության Արտահանման հսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի տարածաշրջանային խորհրդատու Քերն Չեյսնին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) տնօրեն Զաքարի Բարտերին, տեղեկացնում է ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեն:
ՊԵԿ նախագահը կարևորել է ամերիկյան գործընկերների աջակցությունը՝ սահմանային մաքսային հսկողության ենթակառուցվածքների բարելավման և մաքսային ծառայողների կարողությունների շարունակական զարգացման գործում։
Քննարկվել է նաև ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրի ընթացը՝ մաքսային ռիսկերի կատարելագործման շրջանակում, ինչը կարևոր է մաքսային ռիսկերի կառավարման համակարգի բարելավման համար, այդ թվում՝ վերլուծական կարողությունների բարձրացման տեսանկյունից։
ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հետ համագործակցությանը՝ կարևորելով նոր սարքավորումների տրամադրումը և մաքսային ծառայողների համար դասընթացների կազմակերպումը՝ մաքսանենգության դեմ արդյունավետ պայքարի նպատակով։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջիկայում ընդլայնել փոխգործակցության շրջանակները՝ այդ թվում հաշվի առնելով տարածաշրջանային նոր նախաձեռնությունները։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում