Տղամարդկանց շրջանում ամենատարածված պլաստիկ միջամտությունը կրծքի վիրահատությունն է
Պլաստիկ վիրաբույժ Կլաուդիա Կիմը New York Post–ին տված հարցազրույցում հայտնել է, որ տղամարդկանց շրջանում ամենատարածված պլաստիկ միջամտությունը կրծքի չափի նվազեցումն է՝ կապված գինեկոմաստիայի հետ։ Բժշկի խոսքով՝ այս վիճակն կարող է հանդիպել շատ տղամարդկանց մոտ և հաճախ պայմանավորված է դեռահասության շրջանում հորմոնային անհավասարակշռությամբ, որը մեծանալուն զուգահեռ ինքնուրույն կարող է մեղմանալ։
Սակայն Կիմը ընդգծում է, որ որոշ դեպքերում գինեկոմաստիան զարգանում է արդեն հասուն տարիքում։ Հնարավոր պատճառներն են որոշ դեղամիջոցների օգտագործումը, ավելաքաշը, ալկոհոլի կամ թմրամիջոցների չարաշահումը։ Թեպետ քաշի նվազեցումը կարող է նվազեցնել կրծքի շրջանում կուտակված ճարպային հյուսվածքը, վիրաբույժը նշում է, որ ձևափոխված հյուսվածքը ամբողջությամբ չի վերանում առանց վիրաբուժական միջամտության։
Կիմը նաև նկատել է, որ 2020 թվականից հետո տղամարդկանց հետաքրքրությունը այս տեսակի վիրահատությունների նկատմամբ աճել է․ նա դա կապում է այն փաստի հետ, որ թեման ավելի բաց է քննարկվում ինտերնետում։ Ավելի վաղ դիետոլոգ Ռենատո Լոբոն խորհուրդ էր տվել տղամարդկանց սննդակարգում ներառել ձու, սպանախ և սաղմոն՝ նշելով, որ այս մթերքները նպաստում են հորմոնային հավասարակշռությանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում