Իսրայելի նախագահը կշարունակի քննարկել Նեթանյահուին ներում շնորհելու հարցը․ Kan
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կշարունակի քննարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներման խնդրանքը և մտադիր է որոշում կայացնելուց առաջ սպասել այդ հարցի վերաբերյալ երկրի արդարադատության նախարարության լիազորված աշխատակիցների առաջարկություններին։ Այս մասին հայտնում է Kan պետական հեռուստառադիոընկերությունը։
Ըստ նրա տեղեկությունների, Հերցոգի մոտեցումը չի փոխվել նույնիսկ այն բանից հետո, երբ վարչապետը դեկտեմբերի 7-ին Երուսաղեմում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ քաղաքական կյանքից՝ ներման դիմաց։ Միևնույն ժամանակ, Հերցոգը նույն օրն ավելի վաղ Politico թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Նեթանյահուին ներում շնորհելու հարցը բացառապես Իսրայելի ներքին գործն է։ Այսպես նա մեկնաբանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան խնդրանքը՝ ամերիկացի առաջնորդի՝ Նեթանյահուին ներում շնորհելու օգտին բազմիցս արված ելույթներից հետո։
Դեկտեմբերի 30-ի առավոտյան Հերցոգի գրասենյակը հայտնել էր, որ Նեթանյահուն իր փաստաբան Ամիթ Հադադի միջոցով ներման խնդրանքի պաշտոնական նամակ է ներկայացրել։ Այս դիմումը փոխանցվել է Իսրայելի Արդարադատության նախարարությանը՝ քննարկման համար, որից հետո այն կվերադարձվի Հերցոգի գրասենյակ, ով կկայացնի վերջնական որոշումը՝ հաշվի առնելով Արդարադատության նախարարության լիազորված աշխատակիցների կարծիքները։ Kan-ը նշում է, որ Արդարադատության նախարարությունում արդեն մեկնարկել է հատուկ գործընթաց՝ Նեթանյահուի ներման վերաբերյալ լիազորված աշխատակիցների տվյալների և կարծիքների հավաքագրման ու վերլուծության համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում