Տիգրան Ավինյանը՝ օդի որակը կրկին անառողջ միջակայքում գտնվելու նոր ցուցանիշների մասին
«Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի 184 կայանների նոյեմբեր ամսին ստացված տվյալների համաձայն օդի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 142 , իսկ PM 10-ի համար՝ 64։ Այս արդյունքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքերում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Հիմա, որ նորից խոսամ, էլի նույնը խոսալու եմ»։
Խորհրդակցության ավարտին, տեղեկանալով, որ առաջին մասում ձայնային տեխնիկական խոտանի պատճառով իր խոսքերը եթեր չեն գնացել՝ Տիգրան Ավինյանը կրկնեց. «Եթե մենք խոսացել ենք օդի որակի մաիսն և ասել ենք, որ տերև չպետք է վառվի, չի կարող հետո պարզվի, որ ինչ-որ քաղաքապետարանի աշխատակից տերև է վառում։ Եթե ես եկել եմ որևէ վարչական շրջան և ասել եմ, որ այստեղ խնդիր է եղել, արդեն վարչական շրջանի ղեկավարը պետք է ֆիքսի, թե ինչ ծավալի խնդիր է, ինչ գործողություն պետք է անի, ում պետք է նկատողություն տա, ում աշխատանքից ազատի։
Այնուամենայնիվ, այդ վարչական շրջանի ղեկավարի խնդիրն է հասկանալը, ամեն ինչ չէ որ պետք է մատով ցույց տրվի, որովհետև արդեն ես պետք է մտածեմ, թե ինչ անեմ այդ վարչական շրջանում՝ կադրային առումով։ Եվ սա վերաբերում է բոլորին, բո-լո-րին»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա