ԱՄՆ-ն սպառնացել է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի մի շարք մեխանիզմներին, եթե Եվրոպան չբարձրացնի ռազմական ծախսերը
ԱՄՆ-ը զգուշացրել է եվրոպական դաշնակիցներին, որ կարող է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգի որոշակի համակոորդինացիոն մեխանիզմներին, եթե Եվրոպան մինչև 2027 թվականը իր վրա չվերցնի դաշինքի պաշտպանական ծախսերի զգալի մասը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի ուղերձը փոխանցվել է եվրոպական դիվանագետներին Վաշինգտոնում՝ Պենտագոնի այն աշխատակազմի հանդիպման ժամանակ, որը համակարգում է ՆԱՏՕ-ի գործունեությունը։ Պենտագոնի ներկայացուցիչները նշել են, որ Եվրոպայի առաջընթացը պաշտպանական կարողությունների բարձրացման գործում չի բավարարում Վաշինգտոնին, և սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում ԱՄՆ-ը կարող է դուրս գալ մի շարք համատեղ մեխանիզմներից։
Եվրոպացի մի շարք պաշտոնյաներ այս պահանջվող ժամկետները գնահատել են անհասանելի։ Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը նախատեսում է մինչև 2027 թվականը եվրոպացիներին փոխանցել ՆԱՏՕ-ի ծախսերի մեծ մասը՝ սկսած հետախուզական համակարգերից մինչև հրթիռային ծրագրեր։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում