Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին
Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու տարածքում գտնվող՝ Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, ՀՀ նախագահի նախկին օգնական, Սահմանադրական դատարանի նախկին գլխավոր քարտուղար Նորայր Փանոսյանի մոր անվամբ հաշվառված՝ 600 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին:
Գեղարքունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Նորայր Փանոսյանի մոր միջև 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված՝ «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» պայմանագիրն ու կից փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառուցապատման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող՝ 600 քմ մակերեսով հողամասը, որը մինչև 2031 թվականը տրամադրվել է Հ.Ս.-ին, չի օգտագործվում ըստ պայմանագրում նշված նպատակային նշանակության:
Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և Հ.Ս.-ի միջև կնքված պայմանագիրը լուծելու։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է