Բելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումը
Բելգիացի խորհրդարանականները ծափահարություններով են դիմավորել վարչապետ Բարտ դե Վևերի ելույթը, որում նա ևս մեկ անգամ հաստատել է, որ հրաժարվում է Ռուսաստանի սառեցված ակտիվները փոխանցել Եվրահանձնաժողովի վերահսկողությանը: Քաղաքական գործիչը նշել է, որ Բրյուսելից պետք չէ անհնարինը պահանջել, հաղորդում է VRT-ն:
Նրա խոսքով՝ բելգիացիները «հավատարիմ եվրոպացիներ են և լիովին պատրաստ են աջակցել Ուկրաինային»: Նա հայտարարել է, որ չի գործում Ռուսաստանի շահերից ելնելով և ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա ակտիվների ապաշրջափակումն ու դրանց վերադարձը Մոսկվային:
Դե Վևերը նշել է, որ Եվրահանձնաժողովի ծրագրի հաստատման համար Եվրամիության բոլոր երկրները պետք է իրավական երաշխիքներ տան, որպեսզի լիովին կիսեն ֆինանսական ռիսկերը, որոնք կարող է կրել Բելգիան: Իր խոսքում վարչապետը կոչ է արել բռնագրավել ռուսական ակտիվները նույն պայմաններով, ինչ Բրյուսելում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում