Սովորական մանկական վիրուսը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի հանգեցնող գործընթացների․ Science Advances
Նոր հետազոտությունը պարզել է, որ տարածված մանկական վիրուսի դեմ պայքարը կարող է միզապարկի քաղցկեղի կանխման ճանապարհ բացել։ Դոկտոր Սայմոն Բեյքերի եւ Յորքի համալսարանի նրա գործընկերների աշխատանքը, որը հրապարակվել է Science Advances ամսագրում, բացահայտել է, որ ВК-վիրուսը, որը մարդկանց մեծ մասն ունենում է մանուկ հասակում, կարող է առաջացնել ԴՆԹ- վնասման տեսակ, որը կարող է տարիներ հետո հանգեցնել քաղցկեղի։
Լաբորատոր փորձերում՝ հիմնված ուրոթելի (բջջային շերտ, որը պատում է միզուղիները) հյուսվածքի վրա, հետազոտողները հայտնաբերել են ԴՆԹ վնասումներին բնորոշ նշաններ։ Այդ վնասումները առաջ են եկել որպես բջիջների հակավիրուսային մեխանիզմների աշխատանքի հետեւանք՝ BK-վիրուսի վերահսկվող ազդեցությունից հետո։ Փաստորեն, բջիջներն օգտագործում են ֆերմենտներ, որոնք պետք է քայքայեն վիրուսը, բայց այդ «պաշտպանության» ընթացքում կարող են պատահմամբ վնասել նաև սեփական ԴՆԹ-ն։
Այս տվյալները հաստատում են այն վարկածը, որ օրգանիզմի հենց սեփական հակավիրուսային արձագանքը կարող է գործի դնել մուտացիոն գործընթաց, որը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի։
Բեյքերի խոսքով՝ վիրուսների հետ կապված որոշ քաղցկեղներում (օրինակ՝ արգանդի վզիկի քաղցկեղի) վիրուսային ԴՆԹ-ն ներկառուցվում է բջջի գենետիկական նյութում։ Սակայն միզապարկի քաղցկեղի դեպքում մեխանիզմն այլ է. ԴՆԹ փոփոխությունները առաջանում են վիրուսի վրա ռեակցիայի, այլ ոչ թե վիրուսային ԴՆԹ-ի առկայության արդյունքում։ Հետազոտողները նաև հայտնաբերել են, որ ԴՆԹ վնասումները դրսեւորվում են ոչ միայն վարակված, այլեւ հարեւան բջիջներում, որոնք վիրուսակիր չեն, բայց գտնվում են վարակվածների կողքին։ Դա կարող է բացատրել այն, թե ինչու միզապարկի քաղցկեղի ախտորոշման դեպքում տարիներ անց ուռուցքներում վիրուսի հետքեր չեն հայտնաբերվում։
Մանուկ հասակում ВК-վիրուսով վարակվելուց հետո վիրուսը սովորաբար օրգանիզմում մնում է ծածուկ վիճակում եւ «թաքնվում» է երիկամներում։ Հատկապես խոցելի են երիկամների փոխպատվաստման ենթարկված պացիենտները. նրանք պետք է իմունոդեպրեսանտներ ընդունեն, որպեսզի կանխեն օրգանի վտարումը, բայց այդ դեղամիջոցները միաժամանակ կարող են ակտիվացնել ծածուկ ВК-վիրուսը։ Ռեակտիվացումը կաող է առաջացնել երիկամների, միզածորանի եւ միզապարկի վնասում։ Պացիենտներից մեկի՝ սաութհեմփթոնցի Թիմ Թավենդերի իրական պատմությունը վկայում է խնդրի լրջության մասին. երիկամի փոխպատվաստումից հետո նա բախվել է ВК-վիրուսի, իսկ ավելի ուշ՝ միզապարկի քաղցկեղի հետ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում