Իսրայելին թույլատրվել է մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին. Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան բոյկnտում են
Հինգշաբթի օրը Իսրայելը թույլտվություն է ստացել մասնակցելու «Եվրատեսիլ 2026»-ին։ Արդյունքում՝ Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան որոշել են բոյկոտել մրցույթը, հաղորդել է BBC-ն։ Այս երկրները կոչ են արել Իսրայելին բացառել մրցույթից՝ Գազայի պատերազմի մարդասիրական հետևանքների և քվեարկության համակարգի մանիպուլյացիայի կասկածների պատճառով։
Նրանք առաջարկել էին, որ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) գաղտնի քվեարկություն անցկացնի այս հարցի շուրջ, սակայն փոխարենը՝ հինգշաբթի օրը Ժնևում կայացած Եվրոպական հեռարձակողների միության ժողովում ընդունվեցին քվեարկության նոր կանոններ։
«Անդամների մեծամասնությունը համաձայնեց, որ մասնակցության վերաբերյալ լրացուցիչ քվեարկության անհրաժեշտություն չկա, և որ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը պետք է տեղի ունենա ըստ նախատեսվածի՝ լրացուցիչ անվտանգության միջոցառումներ ձեռնարկելով», - ասվում է միության կայքում։
Որոշման հրապարակումից անմիջապես հետո նիդեռլանդական Avrotros հեռարձակող ընկերությունը հայտարարել է մրցույթից դուրս գալու մասին՝ նշելով, որ երկրի մասնակցությունը ներկայիս պայմաններում անհամատեղելի է մեզ համար կարևոր հասարակական արժեքների հետ։
Նրանց հաջորդել է Իսպանիան՝ Եվրատեսիլի «Մեծ հնգյակի» երկրներից մեկը։ Այս երկրների ներկայացուցիչները ավտոմատ կերպով անցնում են եզրափակիչ փուլ, քանի որ նրանց հեռարձակողները ամենամեծ ֆինանսական ներդրումն են կատարում Եվրոպական հեռարձակողների միության համար։
Իսպանական RTVE հեռարձակողը հայտարարել է, որ ոչ միայն դուրս է գալիս մրցույթից, այլև չի հեռարձակի «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչը և կիսաեզրափակիչները։
Իռլանդական RTE հեռարձակող ընկերությունը հայտարարել է, որ իր մասնակցությունը կլինի անընդունելի՝ հաշվի առնելով Գազայում զոհերի սարսափելի թիվը և մարդասիրական ճգնաժամը, որը շարունակում է վտանգի տակ դնել անթիվ խաղաղ բնակիչների կյանքը։
Սլովենիայի ազգային հեռարձակող RTV Slovenija-ի ղեկավար Նատալյա Գորչակը Reuters-ին հաստատել է, որ Սլովենիան նույնպես հրաժարվել է մրցույթից։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում