Պոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունը կես տարով կրճատելու մասին պաշտպանության նախարարության առաջարկը: Երբ հրատապ ճանաչված նախագիծն ընդունվի եւ ուժի մեջ մտնի, հունվարից բանակ զորակոչվող երիտասարդներն արդեն կծառայեն ոչ թե երկու տարի, այլ՝ մեկուկես:
Չնայած ընդդիմադիրները քննադատեցին այս նախագիծը՝ ասելով, որ այն անվտանգային խնդիրների է հանգեցնելու, կրճատվելու է բանակի եւ, ըստ այդմ՝ սահման պահողների թիվը, սակայն ձեռնպահ քվեարկեցին՝ տուրք տալով պոպուլիզմին:
Գաղտնիք չէ, որ պոպուլիստական այս նախագիծն ընտրություններից առաջ բերվել է՝ հանրության որոշ շերտերի համակրանքը շահելու համար, ուստի դեմ քվեարկել՝ հիմք ընդունելով պետության անվտանգությունը, կնշանակի դառնալ մի ստվար զանգվածի թշնամին․ թերեւս այսպես է մտածել ընդդիմությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից