Հնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել
Վլադիմիր Պուտինի Հնդկաստան այցի նախօրեին նրա ներկայացուցիչները կարողացել են ավարտել Ռուսաստանից միջուկային սուզանավի վարձակալության վերաբերյալ բազմամյա բանակցությունների գործընթացը։
Բանակցությունները ձգձգվել են գրեթե մեկ տասնամյակ, քանի որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ գնի շուրջ: Այժմ նրանք համաձայնության են եկել, որ Հնդկաստանը սուզանավը կվարձակալի 10 տարով՝ 2 միլիարդ դոլարով, Bloomberg-ին հայտնել են իրադրությանը ծանոթ անձինք: Գինը ներառում է տեխնիկական աջակցություն պայմանագրի ողջ տևողության ընթացքում: Նավը կարող է կրել միջուկային հրթիռներ, բայց, պայմանագրի համաձայն՝ չի կարող օգտագործվել պատերազմի ժամանակ:
Սուզանավը նախատեսվում է մատակարարել երկու տարվա ընթացքում, սակայն նախագծի բարդության պատճառով վերջնաժամկետը կարող է հետաձգվել, հայտնում են Bloomberg-ի աղբյուրները։ Հնդկաստանը նախկինում վարձակալել էր ռուսական սուզանավ, որը վերադարձվել է 2021 թվականին։
Վարչապետ Նարենդրա Մոդին երկար ժամանակ փորձել է չեզոքություն պահպանել Ուկրաինայում պատերազմի ժամանակ։ Նա նույնիսկ այցելել է Կիև, որտեղ հույս են ունեին միջնորդել խաղաղության գործընթացը։ Սակայն Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ նախ առևտրային պատերազմ սանձազերծելը, ապա ամռանը ներմուծման մաքսատուրքերը մինչև 50%-ով ավելացնելու մասին հայտարարությունը․ երբ հնդիկ բանակցողները կարծում էին, որ մոտ են Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնագրի կնքմանը, Մոդիին գնացել է Ռուսաստանի հետ մերձեցման ճանապարհով։
Պուտինի այցի ընթացքում, որը սկսվում է հինգշաբթի օրը, հնդկական պատվիրակությունը մտադիր է քննարկել Ռուսաստանից լրացուցիչ զենքի գնման հարցը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան