Փաշինյանը կարծում է, որ արտասահմանյան հետախուզական ծառայությունները կարող են օգտվել կաթողիկոսի «խոցելիությունից»
Կաթողիկոսի մոտ երեխայի առկայությունը վնասում է նրանով, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են զբաղվել հավաքագրումով՝ հաշվի առնելով նման խոցելիությունը։ Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դրանք ռիսկեր են, որոնք կապված են պետական անվտանգության հետ և պետությունը պետք է շատ ուշադիր լինի այդ հարցում։
Նա ակնհայտ է համարել, որ Մայր Աթոռը վերահսկվում է դրսից։ Նրա խոսքով՝ շատ հոգևորականներ ապրում են աղքատության եզրին, մինչդեռ մեկ այլ խումբ կուտակել է հսկայական հարստություն։ «Սա խնդիր է», - ասել է Փաշինյանը։ Նա վստահեցրեց, որ որևէ ակնկալիք չունի, որ Հայ Առաքելական եկեղեցին կունենա իրեն հավատարիմ կաթողիկոս։
Փաշինյանը նաև վստահեցրել է, որ Հայաստանում միանձնյա կառավարում չկա, այլ ժողովրդի կառավարում է։ Նա կրկին նշել է, որ մտադիր է հանրությանը նոր Սահմանադրություն առաջարկել։ «Ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնելու», - եզրափակել է Փաշինյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան