Շահարկեցին, թե կենսաթոշակային տարիքի փոփոխություն եմ նախապատրաստում. Նման բան չկա. Փաշինյան
Կարևոր եմ համարում որդեգրել այն կոնցեպտը, որ 63-ը ոչ միայն կենսաթոշակի, այլև փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«21-րդ դարում 63, 65 կամ 70-75 տարեկանը, ինքը լրիվ ուրիշ կատեգորիա է, այսինքն դա մարդու համար շատ լավ, շատ ծաղկուն շրջան է, եթե մարդը առողջ է, իսկ եթե մարդը առողջ չի, 29 տարեկանն էլ է պրոբլեմ։
Ես շահարկումներ լսեցի, թե սա կենսաթոշակային տարիքի փոփոխության նախապատրաստում է։ Այս թեմաները բացարձակապես կապ չունեն մեկը մյուսի հետ, ընդհակառակը, մենք ժողովրդագրության ռազմավարություն ենք ընդունել, որտեղ կենսաթոշակառուների տնտեսական ակտիվացումը կարմիր թելի նման անցնում է։ Ընդ որում, կենսաթոշակային տարիքի մարդկանց կյանքը առավել ակտիվ, առավել բովանդակային դարձնելու մասին է այս ամեն ինչը։
Հույս ունեմ մյուս տարի կառավարության առաջին նիստում կընդունենք մեր տնտեսական քաղաքականության նոր տնտեսական զարգացման նոր դոկտրինը, մեր աշխատանքը, մեր օրակարգը ծավալվում է, մեծանում է և պետական կառավարման համակարգը պետք է պատրաստ լինի սպասարկել այդ ահռելի օրակարգը«»,– ընդգծեց Փաշինյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում