Հայաստանը կատարելագործում է ջրային ոլորտի ռազմավարության հայեցակարգի հենասյուները ԵՄ աջակցությամբ. ՇՄՆ
Տեղի է ունեցել Հայաստանի ջրային ոլորտի ազգային քաղաքականության երկխոսության 23-րդ հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից։
Այս պարբերական միջոլորտային երկխոսությունը երկրի երկարամյա ջանքերի մի մասն է ջրային քաղաքականության և գործելակերպի բարեփոխման ուղղությամբ` ազգային նպատակների, ԵՄ-ի և միջազգային պարտավորությունների հետ մեկտեղ: Երկխոսությունը ներառում է ազգային և տեղական կառավարման, ակադեմիական և ոչ կառավարական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև միջազգային հանրության լայն ներկայացվածություն:
Շրջակա միջավայրի նախարարության նախագահությամբ և «ԵՄ-ն` հանուն կանաչ վերականգնման» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպումը նվիրված էր վերջերս մեկնարկած՝ Հայաստանի ջրային ոլորտի ռազմավարության մշակմանը՝ որպես ՀՀ կառավարության համապարփակ մոտեցում սոցիալ-տնտեսական զարգացման և աճող ճնշումների, ներառյալ՝ կլիմայի փոփոխության դիմակայության հզորացման ուղղությամբ։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին առաջարկություններ՝ ուղղված ջրային ոլորտում իրականացվող միջոցառումների կապը Հայաստանի ջրային ոլորտի ռազմավարության գերակայությունների հետ։ Քննարկվեցին նաև հաջորդ տարի պլանավորվող «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ հանդիպման կոնտեքստում՝ ջրային ռեսուրսների և կենսաբազմազանության փոխկապակցվածությանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների, առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունի, ինչպես նաև համալսարանների, ինստիտուտներից, ՀԿ-ների, Հայաստանում ԵՄ պատվիրակության, միջազգային ֆինանսական հաստատությունների և ծրագրերի ավելի քան 50 ներկայացուցիչներ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան