Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թ. հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա
2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում ԶՈւ-ի համալրման բուն գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամյսա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։
Ազգային ժողովում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ընդունել են օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր թիկունքային զորամասերում զինծառայողների համար, իսկ սահմանային ծառայություն իրականացնողների համար՝ 30 օր։
Նախարարը նշեց, որ 18-ամսյա ժամկետի ուժի մեջ մտնելուց հետո փոփոխությունների կարիք կլինի, որ հստակեցումներ լինեն, քանի որ նախորդ որոշումը ընդունված է երկու տարի ծառայության համար։
Պապիկյանը նշեց, որ նախկինում ծառայության մեջ գտնվողների վրա այս որոշումը տարածելն արդեն անարդար կլիներ։
«Խոսել նրա մասին, որ խրախուսական բաներ են պետք... արդեն իսկ խոսեցի արձակուրդների մասին, կարծում եմ՝ շատ արդար է, ու մեր սիրելի զինվորներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան, որովհետև սա վերաբերվում է ապագայում ծառայողներին»,- ընդգծեց Պապիկյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան