Արձանագրել է քահանա Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում. Ֆանյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանն արձանագրել է Արագածոտնի թեմի քահանա Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Դատարանն արձանագրել է, որ «(...) ներկայացված բողոքը որոշման մեջ նշված պատճառաբանություններով հիմնավոր է, քննիչի միջնորդությամբ բնակարանի անձեռնմխելիությունը սահմանափակելու իրավաչափությունն ու համաչափությունը բավարար չափով պատճառաբանված չէ, ուստի ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից չի կարող համարվել արդարացված»: Խուզարկությունը փաստացի կատարված լինելու հիմքով դատական ակտը չի բեկանվել, սակայն արձանագրվել է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է:
Հատուկ վերանայման բողոքը բերել է փաստաբան Մարինա Սիմոնյանը:
Այսպիսով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կազմում պաշտոնավարող միայն պրոֆեսիոնալ և խիզախ Դատավորներն են այս տեսակ արդարացի որոշումներ կայացնում, քանի որ արդեն իսկ մի քանի դատավորներից, նույն հիմքով և փաստարկներով բերված հատուկ վերանայման բողոքների մերժումներ ենք ստացել այլ քահանաների մասով (նրանց անունները վարույթ ընդունելու որոշման տակ կարդալը բավարար է, որ հասկանաս՝ արդարադատություն սպասել պետք չէ): Ի դեպ, բոլոր քահանաների մասով և՛ միջնորդությունն էր նույնը, և՛ կից նյութերը: Հետևությունները թողնում եմ ձեզ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան