Շառլ Ազնավուրը՝ ֆրանսիական ռոք աստղ Ջոնի Հոլիդեյի մահվան մասին
Երեկ 74 տարեկանում մահացել է ֆրանսիացի կուլտային ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը։ Ֆրանսիան սգում է իր ռոք կուռքի համար, շատ հանրահայտ մարդիկ ու քաղաքական գործիչներ իրենց ցավակցություն են հայտնում: Բնականաբար, այս կապակցությամբ արտահայտվել է նաև Շառլ Ազնավուրը, որը մտերիմ էր Հոլիդեյի հետ, ու որի հետ մեծն շանսոնյեն մի քանի ցնցող զուգերգեր է կատարել։ Ազնավուրը Հոլիդեյի բազմաթիվ երգերի հեղինակն է:
Իմանալով Ջոնիի մահվան մասին՝ Շառլը չեղարկել է իր բոլոր հարցազրույցները, որոնք նշանակված էին հաջորդ շաբաթ մինչև Բերսիում ծրագրված համերգը։
«Ջոնի Հոլիդեյ ու Ժան դ’Օրմեսսոն (ֆրանսիացի գրող ու պատմաբան, մահացել է երեկ՝ 92 տարեկանում)՝ երկու մարդ, որոնք ոգեշնչում էին ինձ։ Մի քանի տասնամյակ հետո ճակատագիրը նորից ցավոտ հարվածեց ինձ տարօրինակ ու ցավագին զուգադիպությամբ՝ մեզնից հեռացան չորս արտասովոր մարդիկ ու բոլորը մեկ գիշերվա ընթացքում՝ Էդիթ Փիաֆն ու Ժան Կոկտոն (1963-ի հոկտեմբերի 11-ին), իսկ հիմա Ջոնի Հոլիդեյը ու Ժան դ’Օրմեսսոնը։ Առաջին երկուսը իմ արտիստական ընտանիքից էին, վերջին երկուսը մարդիկ էին, որոնք ինձ ոգեշնչում էին։ Նրանք մեկընդմիշտ կմնան իմ սրտում ու հոգում։ Նրանց իմ անցյալում ու ներկայում են ու կլինեն ինձ հետ մինչև իմ կյանքի վերջ»,- գրել է Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում