Մարդկությանը սպառնացող 5 հիմնական վտանգները
Գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել եւ կազմել աղետների ցանկ, որոնք կարող են Երկրի վրա կյանքի գոյությանը վերջ տալ: Այդ մասին գրում է Mir24-ը` վկայակոչելով The Conversation-ին:
Տեղեկացվում է, որ արեւը մարդկության համար ամենամեծ սպառնալիքն է: Քանի որ այս երկնային մարմինը ապահովում է Երկրի բարեկեցությունը, այս աստղի ցանկացած փոփոխություն կարող է ոչնչացնել մեր մոլորակը, զգուշացնում են փորձագետները:
Երկրոդ տեղում Անդրոմեդա Գալակտիկան է:Գիտնականների կարծիքով, մոտ հինգ միլիարդ տարի անց, այն կարող է վերացնել Ծիր Կաթինը: Մյուս աղետը սեւ անցքերն են: Փորձագետները կարծում են, որ նրանցից մեկի կողմից մոլորակի վրա պլազմային հոսքը կարող է ամբողջությամբ այրել այն:
Կյանքի վերացման չորրորդ պատճառը աստղերն են, որոնք շարժվում են դեպի Երկիրը: Փորձագետները հաշվարկել են, որ հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում մոլորակին մոտենալով՝ դրանք ձգողականության ուժով այն մասերի կբաժանեն:
Սպառնալիքների հնգյակը եզրափակում են աստերոիդները: Գիտնականները կարծում են, որ դինոզավրերին ոչնչացրած տիեզերական մարմինները կարող են նաեւ մարդկանց կյանքում ճակատագրական դեր ունենալ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում