Պետբյուջեի ծախսերը 2026-ին կլինեն 3 տրիլիոն 627 միլիարդ դրամ. կառավարությունը փոփոխել է բյուջեի նախագիծը
Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին կլինեն 3 տրիլիոն 627 միլիարդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նշելով, որ փոփոխվել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։
«Բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրլն 627 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 923 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 704 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 0.9 մլրդ դրամով՝ ընթացիկ ծախսերի մասով: Նվազեցումը հիմնականում պայմանավորված է փոխարժեքի վերագնահատմամբ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նախարարը նշեց՝ բյուջեի նախնական նախագծի վերաբերյալ պատգամավորներից ստացել են շուրջ 30 առաջարկ, որոնց մի մասն ընդունվել է:
«Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որը, նախնական տարբերակի համեմատ նվազել է 0.2 մլրդ դրամով»,- նշեց ֆինանսների նախարարը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից