Գիտնականները գրանցել են աշխարհում փոխպատվաստումից հետո ՄԻԱՎ-ի անհետացման յոթերորդ դեպքը
Գերմանիայում գիտնականները հասել են հազվագյուտ և շատ կարևոր արդյունքի. 60-ամյա տղամարդը, որը տառապում էր սուր միելոիդ լեյկոզից և ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակից, ցողունային բջիջների փոխպատվաստումից հետո հասել է միանգամից երկու հիվանդություններից էլ կայուն ռեմիսիայի։ Արդյունքների մասին հաղորդվել է Nature հանդեսում հրապարակված հոդվածում։
Առ այսօր կարծում էին, որ նման «բուժման» համար դոնորը պետք է ունենա մուտացիայի երկու օրինակ, այդ դեպքում վիրուսը կկորցնի «մուտքը» իմունային բջիջներ։ Սակայն այս դեպքը ցույց է տալիս, որ նույնիսկ հետերոզիգոտ մուտացիայի դեպքում, այսինքն՝ երբ երկու գեներից միայն մեկն է մուտացիայի ենթարկված, կարող է տեղի ունենալ կայուն ռեմիսիա։ Դա ընդլայնում է պոտենցիալ դոնորների շրջանակը և տեսականորեն նման փոխպատվաստումները ավելի մատչելի դարձնում։
Տղամարդուն ՄԻԱՎ է ախտորոշվել դեռևս 2009 թվականին, 2015 թվականին՝ լեյկեմիա, և հանուն նրա կյանքը փրկելու կատարվել է ոսկրածուծի փոխպատվաստում։ 2018 թվականին դա կարողացել է դադարեցնել հակառետրովիրուսային թերապիան, և գրեթե վեց տարի (հրապարակման պահին) նրա օրգանիզմում ակտիվ ՄԻԱՎ չի հայտնաբերվել։
Գիտնականներն ընդգծում են, որ դա չի նշանակում, թե բոլորի համար «կախարդական դեղատոմ» է հայտնաբերվել։ Ցողունային բջիջների փոխպատվաստումը լուրջ և վտանգավոր միջամտություն է, ոչ բոլորը կարող են դրան դիմանալ, և այն բազմաթիվ ռիսկեր է պարունակում։ Սակայն այն փաստը, որ նման բուժումից հետո ՄԻԱՎ-ի լիակատար վերացումը հնարավոր է նույնիսկ «մասնակի» գենետիկական պաշտպանությամբ, հույս է ներշնչում։ Դա կարևոր քայլ է, որը կարող է փոխել պատկերացումներն այն մասին, թե ով կարող է դոնոր դառնալ և որքանով է բժշկությունը մոտեցել ՄԻԱՎ-ի վարակի կայուն ռեմիսիայի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից