Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Թոփ-լուրեր

Ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը համապատասխան, հրապարակվել են Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերը (հասանելի է https://www.gov.am/am/K-Negotiation-Documents/ )։

Դրանց մի մասը, մասնավորապես, ՄԱԿ–ի ԱԽ 1992, 1993 թվականների բանաձեւերը մինչ այս էլ առկա էին համացանցում։ Հրապարակային փաստաթղթերը փաթեթում ներառվել են բանակցային գործընթացի ամբողջական տրամաբանությունն ի ցույց դնելու համար։

Ո՞րն է ի վերջո հետեւությունը հրապարակված փաթեթից։ Թերեւս այն, որ Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր, որոնք, ինչ խոսք, ձեւավորվել են Ղարաբաղյան շարժումով իշխանության հասած քաղաքական էլիտայի կողմից։ Նրանք այդ միֆերը ձեւավորել են իրենց իշխանության գալը եւ մնալը արդարացնելու համար ու այդ միֆերը զարգացրել են այնքան, որ դա Հայաստանում դարձել է մտածողություն, իսկ դրանից դուրս հայացքը՝ քաղաքական տաբու, դավաճանություն։

Հետագայում այդ տաբուն օգտագործվել է քաղաքական վերարտադրության համար, եւ ամեն վերարտադրությունից հետո տաբուն ավելի է կարծրացել` հանրությանը մատուցվելով որպես բացարձակ ճշմարտություն։

Եթե սա լիներ ներհայաստանյան եւ ներհայկական հարաբերությունների խնդիր, գուցե հասկանալի լիներ։ Բայց հարցն այն է, որ Ղարաբաղի հակամարտությունը միջազգային պրոբլեմ էր, եթե նույնիսկ մի կողմ դնենք տարածաշրջանային համատեքստը։

Իսկ հարցի միջազգային ընկալումը ոչ միայն սկզբնական շրջանում է հակադիր եղել Ղարաբաղյան շարժման պատկերացումներին, այլեւ զարգացել է հակադիր ուղղությամբ։

Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում եւ դրանից հետո հակամարտության կարգավորման բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ ՀՀ հետ միացման շուրջ։ Բանակցությունների հիմնական առարկան եղել է այն, որ Ղարաբաղի շրջակա բոլոր 7 շրջանները փաթեթային կամ փուլային տարբերակով պետք է վերադարձվեին Ադրբեջանին, իսկ բուն Ղարաբաղի կարգավիճակը պետք է բանակցվեր միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։ Միջազգային հանրության այս ընկալումը հստակ արձանագրված է 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողի հայտարարության հետեւյալ հատվածում․ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ՝ արտացոլված ինքնորոշման վրա հիմնված համաձայնագրում, որը Լեռնային Ղարաբաղին կշնորհի ամենաբարձր աստիճանի ինքնակառավարում Ադրբեջանի կազմում»։

Այս ձեւակերպումը ցույց է տալիս, որ նույնիսկ «ինքնորոշում» հասկացությունը մեզանում միֆականացված է եղել, որովհետեւ միջազգային հանրության ընկալմամբ՝ ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի համար նշանակում էր «ինքնակառավարում» Ադրբեջանի կազմում։ Ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում։ Սա էլ է կարեւոր տարբերություն։

Տարածքային ամբողջականության սկզբունքը և ինքնորոշման իրավունքը միաժամանակ բանակցային սեղանին ունենալը նշանակել է, որ չէր կարող լինել Ղարաբաղի կարգավիճակի որեւէ սահմանում առանց Ադրբեջանի համաձայնության, որովհետեւ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է։ Սա հստակ արձանագրված է ՄԱԿ–ի ԱԽ բանաձեւում։

Սա արձանագրված է նաեւ հանրաքվեով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու գաղափարների մեջ, որովհետեւ այդ գաղափարները ձեւակերպված էին այնպես, որ Ադրբեջանը հիմք ունենար ասելու, որ հանրաքվեին պետք է մասնակցեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղից ժամանակին հեռացած ադրբեջանցիները, այլեւ Ադրբեջանի բոլոր քաղաքացիները։ Այսինքն, ենթադրվող հանրաքվեն տեղի է ունենալու ոչ թե Ղարաբաղում, այլ ամբողջ Ադրբեջանում։ Հայաստանը համաձայն չէր այդ մեկնաբանության հետ եւ այն, որ հանրաքվեն չէր կայանում եւ պրոցեսն էլ առաջ չէր գնում, նշանակում էր՝ Ադրբեջանի դիրքորոշումը վճռորոշ էր, որովհետեւ Ղարաբաղը դե յուրե համարվում էր Ադրբեջանի մաս։ Սա արձանագրվել է նաեւ տարածքների փոխանակման, ընդհանուր պետության հայեցակարգերում։

Ու որքան երկար է ձգձգվել ժամանակը, այնքան Ադրբեջանի դիրքորոշումները կոշտացել են՝ առանց նախնական հարաբերականորեն ավելի բարենպաստ բանակցվող տարբերակներին վերադարձի հնարավորության։

Փաստաթղթերից երևում է, որ 2018 թ.-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո բանակցային սեղանին չի դրվել այլ փաստաթուղթ կամ առաջարկ, քան եղել է դրանից առաջ։ 2019 թ.-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված թղթին կից մեկ այլ փաստաթղթի տարեթիվը 2016թ.-ն է, իսկ փաստաթղթի առաջին նախադասությունը ցույց է տալիս, որ այն ձեւակերպվել է այն ժամանակներում, երբ հարցի գլխավոր բանակցողը ՀՀ նախագահն էր, ոչ թե վարչապետը։ Այսինքն, փաստաթուղթը ձեւակերպվել է 2018 թ.-ի հեղափոխությունից առաջ։

Հրապարակված փաստաթղթերից ամենաուշագրավը, թերևս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն ընդհանրացնում է 2016 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ առկա իրավիճակը ԼՂ բանակցությունների վերաբերյալ։ Եվ այստեղ պետք է արվեն մի շարք կարևոր արձանագրումներ։ Նախ, Սերժ Սարգսյանն այդ նամակում հնչեցնում է գնահատականներ, որոնք ցույց են տալիս, որ․ ա) Սերժ Սարգսյանն ունեցել է ռազմական կամ պատերազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականության գնահատական, բ) արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սպառազինությունների բալանսը խախտված է, գ) ընդգծել է, որ «միջանկյալ կամ վերջնական կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարությունը բավարար փոխհատուցում չէ տարածքների իրական հանձնման դիմաց», դ) Ադրբեջանը չի վերցնում իր վրա հստակ պարտավորություններ ԼՂ հանրաքվեի և ԼՂ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ և որպես այս գնահատականի հիմնավորում արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը մշտապես հղում է անում Ադրբեջանի Սահմանադրությանը՝ որպես ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու խոչընդոտ, քանի որ նա դա համարում է Ադրբեջանի ներքին հարցը:

Նամակից երևում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը խնդիր է տեսել ՌԴ կողմից ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության վերաբերյալ՝ հակառակ պարագայում չէր լինի տվյալ նամակի անհրաժեշտությունը։ Ռազմական բալանսը խախտվել էր, այդ թվում՝ Ադրբեջանին ՌԴ ակտիվ սպառազինելու արդյունքում։ Գումարած՝ ի հեճուկս ՀՀ ընդհանուր առմամբ միաբևեռ արտաքին քաղաքականության, որը ենթադրաբար նպատակ ուներ ԼՂ հարցում ՌԴ բարեհաճությունը շահել, բանակցային սեղանին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջ էին քաշվել մոտեցումներ («Լավրովի պլանը»), որոնք 2016թ.-ին փաստի առաջ էին կանգնեցրել Հայաստանի իշխանություններին և Սերժ Սարգսյանին։

Դա է պատճառը, որ այս նամակը Սերժ Սարգսյանն ուղղում է հենց Վլադիմիր Պուտինին, ոչ թե ԱՄՆ կամ Ֆրանսիայի նախագահներին՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներ։ Այդ նամակից է, որ վերծանում ենք, որ 2016թ.-ի օգոստոսին Սերժ Սարգսյանը հասկացել է, որ անելանելի վիճակում է, և եթե ՌԴ կողմից մոտեցումը չփոխվի, ապա պատերազմն անխուսափելի է, ընդ որում՝ խախտված ռազմական բալանսի պարագայում անխուսափելի է՝ կանխատեսելի արդյունքով։

Մի կողմից ԼՂ անզիջում մոտեցումները, մյուս կողմից ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության բացակայությունը շուրջ երկու տասնամյակ երկրի ներսում հասարակությանը մտացածին ռազմահայրենասիրական պրոպագանդայի ներարկման պայմաններում անհնար էին դարձնելու պատերազմից խուսափելը։ Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը 2018թ․-ի ապրիլին Ազգային ժողովի իր հայտնի ելույթում խոստովանեց, որ ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները փաստացի փակուղու մեջ են։

Շատերի մտքով է թերևս անցել, թե ինչո՞ւ 2018թ.-ի մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել իշխանությունը, Սերժ Սարգսյանի ամբողջ թիմը լծվել էր անհասկանալի մեղադրանքներ հնչեցնելու, որ Նիկոլ Փաշինյանը եկել է «հողերը հանձնելու»։ Փաստաթղթերի և Սերժ Սարգսյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի հրապարակումը տալիս է այդ հարցերի պատասխանը։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ պատերազմն այլևս անխուսափելի է, իսկ պատերազմի ելքը՝ առավել քան կանխատեսելի։ Եվ այդ հայտարարությունները հետագայում նրան պետք էին քաղաքական վերադարձի համար։

Հ․Գ․ Արժե անդրադառնալ նաեւ Ղարաբաղի ենթադրյալ միջանկյալ կարգավիճակի եւ կարգավիճակի որոշման ենթադրյալ հանրաքվեի մեկ այլ կողմի եւս։ Երկուսն էլ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը համարում էր ձեռքբերում, մինչդեռ միջանկյալ կարգավիճակը նշանակում էր Լեռնային Ղարաբաղի 90–ականներից փաստացի հաստատված կարգավիճակի եւ կառավարման կարգավիճակի կազմալուծում եւ նոր հայ–ադրբեջանական կառավարման հաստատում, իսկ ապագա հանրաքվեի գաղափարի քննարկումն իսկ նշանակում էր 1991 թվականի դեկտեմբերի 10–ին ԼՂ–ում տեղի ունեցած անկախության հանրաքվեի ապալեգիտիմացում։ Այսինքն, վարված բանակցային գործընթացի արդյունքում ԼՂ հակամարտությունը բովանդակային առումով հասել էր 1991 թվականի զրոյական կետին։