Հայկական ձեռարվեստը ներկայացվել է Թբիլիսիի մշակութային հաստատություններում
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ու Վրաստանում ՀՀ դեսպանության համագործակցությամբ՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Թբիլիսիում հայ վարպետները ներկայացրել են հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը:
Հայ վարպետները «Թբիլիսիի Շերատոն Մետեխի Փալաս» հյուրանոցում մասնակցել են Վրաստանի կանանց միջազգային ասոցիացիայի կազմակերպած Ամանորի ավանդական բարեգործական տոնավաճառին՝ ներկայացնելով հայկական ձեռագործ աշխատանքներ և հուշանվերներ:
Միջոցառմանը մասնակցում են շուրջ 20 երկրների դեսպանատներ՝ առանձին տաղավարներով ներկայացնելով իրենց ազգային մշակույթն ու հուշանվերային արտադրանքը: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի վարպետների ձևավորված տաղավարը մեծ հետաքրքրության է արժանացել այցելուների կողմից:
Ծրագրի շրջանակում հայ վարպետներն ասեղնագործության, կարպետագործության, տիկնիկագործության և թաղիքագործության վարպետաց դասեր են անցկացրել Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցում, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում և Գարի Դավթյանի տուն-թանգարանում:
Հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանատանը և Վրաստանի ժառանգության և արհեստների ասոցիացիայի վարպետների հետ՝ երկուստեք ներկայացնելով ձեռարվեստի հայկական և վրացական ավանդույթները: Վարպետները փորձի փոխանակման միջոցով ծանոթացել են միմյանց մշակութային ժառանգությանը՝ ձևավորելով նոր հեռանկարներ հայ-վրացական մշակութային համագործակցության համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից