Պնդում եմ, որ այն ակնկալիքները, որոնք ունի տիկին Ավանեսյանը, չեն արդարացվելու. Աղազարյան
«Պնդում եմ, որ այն ակնկալիքները, որոնք ունի տիկին Ավանեսյանը, չեն արդարացվելու»,-հայտարարեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ելույթ ունենալով համապարփակ առողջապահական ապահովագրությանը վերաբերող օրինագծի փաթեթի քննարկման ժամանակ։
Աղազարյանը հայտնեց, որ ԱԺ պատգամավորները և մնացած բոլորը եկել են անցյալից, ոչ մեկն ապագայից չի եկել։ «Այն ժամանակ, երբ դուք ծնված չէիք, ես ապրում էի Սովետական Միությունում և այն ժամանակ առողջապահությունն անվճար էր, իսկ Հայաստանում այդպես չէր։ Հայաստանում, եթե փող չունենայիր՝ մեռնելու էիր, փող ունենալու դեպքում էլ, կարող է պատահի, բուժվեիր կամ չբուժվեիր»,- ասաց Աղազարյանը։
Նրա խոսքով առաղջապահական համակարգի ապահովագրության համակարգը պետք է ներդնենք մեր մենթալիտետի համաձայն։ «Մասնավոր խոսակցություններում, որ ասում ենք կառավարությունը լավ կառավարիչ չէ, Հայաստանի դեպում դա պետք է բազմապատկել 10 գործակցով և օրնկաները ունենք։ Հետևաբար, մենք պետք է ուրիշ մեխանիզմով գնայինք՝ զուգահեռաբար պետական և մասնավոր համակարգով»,- ասաց նախկին ՔՊ-ականը և հավելեց.
«Ես խիստ կասկածում եմ, որ որևէ երկիր գնացել է այն ճանապարհով, որով հիմա մենք ենք գնում՝ կենշաթոշակառուներին և անապահով խավին միանգամից ներգրավելով այդ համակարգի մեջ։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե հունվարի 3-ից հետո ինչ է տեղի ունենալու, ինչ հոսք է լինելու և դրա պատճառով մարտին այդ գումարները ավարտվելու են, իսկ խոսքը գնում է լրացուցիչ 200-300 մլրդ դրամի մասին»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից