Պահանջում են զրկել Արցախի թեմի առաջնորդությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը վրդովմունք է առաջացրել արցախցիների շրջանում։ Հիշեցնենք․ նա 10 եպիսկոպոսներից է, որոնք «ընդունեցին Նիկոլ Փաշինյանի կրոնը» եւ Վեհափառի դեմ դուրս եկան։ Արցախցի գործիչներն ուղիներ են որոնում՝ Վրթանես եպիսկոպոսին թեմական առաջնորդությունից զրկելու համար։
Որոշ արցախցիներ առաջարկում էին Արցախի թեմի առաջնորդարանի մոտ բողոքի ցույց անել, սակայն քաղաքական գործիչներն ու Արցախի թեմական խորհուրդը չեն ողջունել։ Կարծում են, որ դրանով կշարունակեն Փաշինյանի սկսած գործը՝ միջամտելով եկեղեցու ներքին գործերին։
Թեմական խորհուրդը՝ 5 ատենապետից կազմված, այդ թվում՝ ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը, մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, դիմելու են Վեհափառին, որ հրաժարվում են Վրթանես եպիսկոպոսի հոգեւոր առաջնորդությունից եւ խնդրում են քայլեր ձեռնարկել։ Քաղաքական դասն էլ է ուզում Վեհափառի հետ հանդիպել նույն պահանջով։ Նրանք 3 օր առաջ հանդիպել էին թեմի առաջնորդին, հորդորել ներողություն խնդրել արցախցիներից, ինչը նա չի արել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից