Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի
Իտալիան պաշտոնապես հաստատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության 12-րդ փաթեթը։ Այս մասին հաղորդում է Իտալիայի պաշտոնական մամուլը։
Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոյի ստորագրած և Արտաքին գործերի ու Էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների հետ համաձայնեցված հրամանագրի հիման վրա, Ուկրաինայի կառավարությունը կստանա ռազմական նյութերի, տեխնիկայի և սարքավորումների հերթական խմբաքանակը։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փոխանցված գույքի ամբողջական ցանկը (կազմված Իտալիայի Գլխավոր շտաբի կողմից) ունի «գաղտնի» դասակարգում և հրապարակայնորեն չի բացահայցվում։
Հրամանագիրը սահմանում է, որ տեխնիկան ու նյութերը փոխանցվում են անհատույց կերպով և ենթակա են հաշվեկշռից դուրսգրման։
Միաժամանակ նշվել է, որ զենքի գույքագրումը կկատարվի բացառապես հաշվապահական նպատակներով, իսկ փոխանցման ժամկետները պետք է լինեն հնարավորինս կարճ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում