Նոր էջ Հայաստան-ԵՄ հարաբերություններում
Հայաստանն ու Եվրամիությունը Բրյուսելում դեկտեմբերի 2-ին կայանալիք գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով կստորագրեն գործընկերության ռազմավարական օրակարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։
«Կայանալու է Եվրամիություն-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը, որի ժամանակ մենք ընդունելու ենք Հայաստանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության նոր օրակարգը, որը լինելու է գործողությունների պլան, ճանապարհային քարտեզ, թե ինչ կարող ենք մենք անել»,- ասել է Կոսը։
ԵՄ պաշտոնյան մանրամասնել է, որ այն ներառելու է աջակցություն, որը կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինստիտուտների ուժեղացմանը։ Գործընկերության նոր օրակարգը ներառելու է նաև համագործակցություն պաշտպանության և անվտանգության ոլորտում։
Մարթա Կոսը հավելել է, որ աջակցելու են ՀՀ-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության տարածմանը, կիբեռհարձակումներին դիմակայելու հարցում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում