Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» է տեխնիկական, ոչ թե քաղաքական պատճառով. Մարթա Կոս
Հայաստանյան գրանցում ունեցող օդանավերի թռիչքների արգելքը Եվրամիության տարածքում պահպանվում է տեխնիկական, ոչ թե քաղաքական գործընթացների պատճառով, հայ լրագրողների հետ հանդիպմանը Բրյուսելում հայտնեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը։ Ըստ Մարթա Կոսի՝ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալու համար Հայաստանը որոշ քայլեր դեռ չի կատարել։ Այս մասին հայտնում է «Ազատություն»ը։
«Այս հարցը գտնվում է Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալության ձեռքերում: Եվ հիմնվելով նրանց կատարած գնահատման վրա՝ կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է անի, և մենք կապի մեջ ենք Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, և քանի դեռ չի արվել այն ամենը, ինչ պետք է արվի, որոշումը դեռ կայացված չէ», – հայտարարեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան՝ շարունակելով. – «Այնպես որ, ևս մեկ անգամ՝ սա տեխնիկական գործընթաց է, այն ոչ մի կապ չունի երկրի քաղաքական հարաբերությունների հետ, մենք պարզապես ուզում ենք վստահ լինել, որ անվտանգության մասով ամեն ինչ կարգին կլինի, և այդ պատճառով մենք առաջարկել ենք հատուկ օգնություն Թվինինգ (Twinning) գործընթացում, որոնք այնուհետև կֆինանսավորվեն: Սա հատուկ գործիք է, որով մեր անդամ երկրների փորձագետները, ովքեր փորձ ունեն այս ոլորտում, օգնում են ձեր Կառավարությանը այս հարցում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից