Ադրբեջանի ներկայիս օրակարգը «պատերազմի հաղթանակից դեպի խաղաղության հաղթանակ» անցումն է․ Հաջիև
Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատանը կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը՝ Եվրամիության հետ հարաբերությունների, էներգետիկայի և տարածաշրջանային անվտանգության հարցերում ավելի սերտ համագործակցության վերաբերյալ։ EU Today-ի և լրագրողների փոքր խմբի հետ հարցազրույցում նա Ադրբեջանի ներկայիս օրակարգը բնութագրել է որպես Հարավային Կովկասում անցումային շրջան՝ «պատերազմի հաղթանակից դեպի խաղաղության հաղթանակ»։
Հաջիևի ուղերձի կենտրոնում եղել է «Զանգեզուրի միջանցքը», որը նա ուղղակիորեն կապել է ինչպես Ադրբեջանի հետպատերազմյան ռազմավարության, այնպես էլ ԵՄ-ի կապերի զարգացման նպատակների հետ։ Հաջիևի խոսքերով, այդ երթուղին «տրանսֆորմացիոն ազդեցություն կունենա Եվրասիական տրանսպորտային լանդշաֆտի վրա», իսկ Ադրբեջանը «կարևոր դեր կխաղա այդ գործընթացում»։ Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ «միջանցքի» ադրբեջանական հատվածի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին։ Հաջիևը նշել է, որ Բաքուն նաև «ցանկանում է տեսնել Եվրոպական միությանը որպես այս նոր տրանսպորտային ճարտարապետության մաս», այդ թվում՝ ԵՄ-ի «Գլոբալ Դարպասներ» (Global Gateway) նախաձեռնության շրջանակներում։
Հաջիևի խոսքերով՝ խաղաղությունը «չպետք է լինի միայն պատերազմի բացակայություն», այլ պետք է բերի «բարգավաճում և զարգացում» և կառուցի փոխկախվածություն հարևանների միջև։ Այս համատեքստում նա առաջարկել է, որ Հայաստանը կարող է «փակուղուց» վերածվել տարանցիկ երկրի, քանի որ ընդլայնվում են Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կապերը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից