Կարմիր գրքում գրանցված արծիվը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
ՀՀ Կարմիր գրքում գրանցված արծիվը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի, հայտնում են ԲԸՏՄ-ից: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին նոյեմբերի 24-ին, ժամը՝ 12։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի ՄՓՎ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացվել էր ահազանգ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բատիկյան փողոցում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։
Ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին հայտնաբերել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Մեծ ենթարծիվ» տեսակի փետրածածկը վնասված վայրի թռչուն, որին Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա։
Վերականգնումից հետո ՀՀ կարմիրգրքյան արծիվը բաց կթողնվի վայրի բնություն։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը