Ամփոփվել է ՀՀ 2027 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը. հայտ են ներկայացրել Գորիս, Մասիս, Վաղարշապատ, Ստեփանավան և Վեդի համայնքները, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Համաձայն ԿԳՄՍ նախարարի 2023 թ. օգոստոսի 8-ի թիվ 1415-Ա/2 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման կանոնակարգի՝ հայտերի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների համադրմամբ կորոշվի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը։ Ստացված հայտերը SMS քվեարկության փուլից առաջ հանրությանը հասանելի դարձնելու և ծանոթացնելու նպատակով կից ներկայացվում են հայտերի փաթեթները։
Միաժամանակ հիշեցնում ենք, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք, որտեղ անցկացվելու են լայնամասշտաբ ծրագրեր և մի շարք միջոցառումներ:
ԿԳՄՍ նախարարությունը որոշել է մեկտեղել «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի և 2026 թվականի «Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի համար նախատեսված ֆինանսական և մարդկային ռեսուրսները՝ տեղական, հանրապետական և տարածաշրջանային առումով էականորեն մեծացնելով Կապանի՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի տեսանելիության բարձրացմանն ուղղված արդյունավետությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից