Բաքուն ներկայացրել է իր պահանջները Ռուսաստանին․ պաշտոնական ներողություն ենք ակնկալում․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնականը և նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում անդրադարձել է Բաքու–Մոսկվա հարաբերություններին։ EU Today-ին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի խոցումից հետո առաջացել էին զգացմունքային արձագանքներ և որոշ թյուրըմբռնումներ։
Հաջիևի խոսքով՝ միջադեպից բխող մտահոգությունները ներկայացվել են Ռուսաստանի ղեկավարությանը և քննարկվել Տաջիկստանում ղեկավարության մակարդակով։ Ադրբեջանի կողմը հանդես է եկել չորս պահանջով՝ պաշտոնական ներողություն, միջադեպի համակողմանի քննություն, պատասխանատուների պատասխանատվություն և պատճառված վնասի փոխհատուցում։
Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ այս հարցերի լուծման դեպքում կողմերը կարող են փակել ձևավորված անհասկացվածության էջը և շարունակել երկկողմ հարաբերությունները որպես բարիդրացի երկիրներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից