Ինչպես են վնասակար մթերքները ազդում մարդկանց ուղեղի վրա
Եթե մարդու ամենօրյա սննդակարգում շատ են վնասակար մթերքները (պարունակում է շատ յուղ եւ շաքար), ապա նրա ուղեղը ծրագրավորվում է այնպես, որ հետագայում եւս ընտրի վնասակար մթերքներ։ Սիդնեյի հոգեբանության դպրոցի դոկտոր Ջոն Ջոնսթոնի խոսքով՝ այս փոփոխությունները տեղի են ունենում դեռեւս այն բանից առաջ, երբ մարդը սկսում է քաշ ձեռք բերել:
Նրա խոսքով, վնասակար մթերքները ստիպում են թուլացնել ինքնավերահսկողությունը (կատարվում է սխալ ընտրություն սննդի հարցում), վատ է անդրադառնում հիշողության վրա եւ մեծացնում է անհանգստության ավելացման ռիսկը։ Բայց որ ավելի կարեւոր է՝ առողջ սննդակարգին վերադառնալը եւ մարզումները կարող են բացասական հետեւանքներ ունենալ։
Գիտնականները փորձ են կատարել մկների հետ, որոնց տալիս էին քաղցր կաթ։ Պարզվել է՝ կենդանիները, որոնք չէին կարողանում հրաժարվել քաղցր կաթից, ավելի իմպուլսիվ էին սննդի ընտրության հարցում։ Սակայն, վեց շաբաթ անց՝ նորմալ սննդակարգին վերադառնալուց հետո, կենդանիների մոտ վերականգնվում էին ինքնավերահսկողության ցուցանիշները։ Նաեւ կատարվել էր հետեւյալ փորձը. մկներին գնահատել էին իմպուլսիվության տեսանկյունից եւ մեկ ամսվա ընթացքում կերակրել էին վնասակար մթերքներով։ Այսպիսով, օգտագործված վնասակար մթերքների ծավալը համընկնում էր ինքնավերահսկման ցուցանիշների եւ քաշ հավաքելու հետ։
Դրա հետ մեկտեղ, Մոնաշի համալսարանի աշխատակիցները սքանավորել են գեր եւ նորմալ քաշ ունեցող մարդկանց ուղեղը, ովքեր օգտագործում էին վնասակար սննդամթերք։ Գիտնականներին հետաքրքրում էր, ուղեղի որ մասն է ակտիվանում՝ կախված այդ ընտրությունից։ Գեր կամավորների արդյունքներից պարզ էր դարձել, որ նրանց մոտ ավելի վատ է գործել ուղեղի՝ սովի եւ դատողություններ անելու վերահսկման համար պատասխանատու հատվածների արձագանքը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում