Ռուսաստանն աջակցություն է հայտնել Մադուրոյին՝ Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջեւ լարվածության ֆոնին
Ռուսաստանն աջակցություն է հայտնել Վենեսուելայի կառավարությանը՝ իր ազգային ինքնիշխանության պաշտպանության գործում, կապված արտաքին սպառնալիքների հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն Ռուս-վենեսուելական բարձրամակարդակ միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստում։
«Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից աջակցություն ենք հայտնում [Վենեսուելայի նախագահ] Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը եւ համերաշխություն եղբայրական վենեսուելական ժողովրդին՝ ազգային ինքնիշխանության պաշտպանության գործում, կապված արտաքին սպառնալիքների հետ,- նշել է նա։- Հիանում ենք այն տոկունությամբ և վճռականությամբ, որով վենեսուելացի ժողովուրդը պաշտպանում է իր հայրենիքի իսկական ինքնիշխանությունը»։
«Խորացնում ենք ռազմավարական գործընկերությունը ռազմատեխնիկական ոլորտում»,- ավելացրել է ՌԴ կառավարության փոխվարչապետը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Չեռնիշենկոն ընդգծել է, որ Վենեսուելան «մշտապես մնում է Ռուսաստանի հուսալի գործընկերը եւ դաշնակիցը» Լատինական Ամերիկայում եւ աշխարհում։ Նրա խոսքով՝ Մոսկվան բարձր է գնահատում Կարակասի հետ վստահալից քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում, ներառյալ բարձրագույնը։ Նա նաեւ հավաստիացրել է, որ ՌԴ-ն մտադիր է այսուհետ եւս ամրապնդել երկկողմ հարաբերությունները հանրապետության հետ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը