Սուրբծննդյան տոներից առաջ ԵՄ-ում առգրավվել է ավելի քան 8 միլիոն վնասակար խաղալիք
Եվրոպոլի տվյալներով՝ ԵՄ խանութներում և շուկաներում նախասուրբծննդյան ստուգումների ընթացքում առգրավվել է ավելի քան 8 միլիոն կեղծ և վնասակար խաղալիք, հաղորդում է The Guardian-ը։
26 երկրում առգրավվել են կեղծած տիկնիկներ, շինարարական աղյուսներ, խաղալիք մեքենաներ, գունազարդման հավաքածուներ, հրդեհավտանգ փափուկ խաղալիքներ և կրթական խաղեր։
Եվրոպոլը, որը համակարգել է խուզարկությունները, հայտարարել է, որ առգրավված խաղալիքների մեծ մասը բոլորովին չի համապատասխանում երեխաների համար նախատեսված ապրանքների՝ ԵՄ խիստ կանոններին։
Ըստ ոստիկանության՝ դրանց մեջ եղել են կեղծած խաղալիքներ, որոնք «կարող են առաջացնել խեղդոց, շնչահեղձություն, ջրահեղձություն, կտրվածքներ, այրվածքներ և քիմիական ազդեցություն», պատրաստված են իրավական պահանջներին չհամապատասխանող գործվածքներից և «հավերժ քիմիական նյութերից», որոնք կարող են քաղցկեղածին լինել։
«Դրանցից մի քանիսը շնչահեղձության վտանգ են ներկայացնում, և երեխաները կարող են կուլ տալ, մյուսներն էլ կարող են վնասել երեխաների լսողությունը կամ տեսողությունը»,- նշվում է զեկույցում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից