Ստեղծվել է աշխարհում առաջին սարքը, որը մարդկանց վերադարձնում է հոտի զգացողությունը հոտառության կորստից հետո
Գիտնականները ներկայացրել են այն սարք նախատիպը, որը հույս է ներշնչում հոտառությունը կորցրած մարդկանց: Այս սարքը բառացիորեն չի վերադարձնում հոտերը, այլ թույլ է տալիս դրանք նորից «զգալ»՝ այլ ուղիով. հոտերը որսվում են արհեստական «էլեկտրոնային քթի» կողմից, վերածվում թվային կոդի եւ փոխանցվում քթի միջնապատում գտնվող նյարդով՝ հատուկ խթանման միջոցով: Այնուհետեւ ուղեղը «սովորում» է կապել այդ խթանումը որոշակի հոտի հետ։
Այս մոտեցումը կոչվում է սենսորային փոխարինում. այն ներգրավում է եռյակ նյարդը, որը պատասխանատու է շոշափելիքի, այլ ոչ թե հոտառության համար: Սա նշանակում է, որ նույնիսկ եթե հոտառական համակարգը վնասված է, սարքը կարող է տեղեկատվություն փոխանցել այլ ուղիով։
Հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են «Science Advances» ամսագրում, ընդգծել են, որ սա նման հոտառական փոխարինողի կիրառման աշխարհում առաջին փորձն է եւ կարեւոր քայլ ապագայում սարքը դյուրակիր դարձնելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ կարողանան դրանից օգտվել ամեն օր:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից