Լուկաշենկո. Ուկրաինան կարող է կորցնել մուտքը դեպի ծով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական գործողությունների սկզբում հետևեր իր խորհրդին, ներկայիս իրավիճակը չէր առաջանա, հաղորդում է «Բելտան»:
«Եվ եթե Ուկրաինան կատարեր Մինսկի համաձայնագրերը, պատերազմ չէր լինի։ Եվ Ուկրաինան կպահպաներ իր 1991 թվականի սահմանները։ Եթե դու ուզում ես, որ Ուկրաինան պահպանի իր ներկայիս սահմանները (հաշվի առնելով ռազմաճակատում առկա իրողությունները), ապա պետք է բանակցել, չպետք է խափանել բանակցային գործընթացը։
Մտածիր՝ իրական իրավիճակից ելնելով, թե ինչպես պահպանել այն, ինչ ունես։ Իսկ դու ունես ամեն ինչ՝ և մուտք դեպի ծով, և Օդեսան է քոնը, և Նիկոլաևը։ Բայց սա կարող է վերանալ մի ակնթարթում։ Հետևաբար, պետք է ամեն ինչ կշռադատել և կշռադատված որոշում կայացնել», - նշել է նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում